«Ուրարտուի թագավորություն». հատուկ տեսաշրջայց Մոսկվայի Պուշկինի թանգարանում

29 Դեկտեմբերի 2023, 18:15

Մշակույթ

Մոսկվայի Պուշկինի թանգարանի YouTube-ի ալիքում հրապարակվել է «Ուրարտուի թագավորությունը» ցուցահանդեսի հատուկ տեսաշրջագայությունը՝ թանգարանի Հին արևելքի բաժնի գիտաշխատողի հետ:

Նշվում է, որ 410 ցուցանմուշ ներկայացնում է հազարամյա պատմություն։ Նյութերից շատերը չունեն իրենց անալոգները և ցուցադրվում են Ռուսաստանում առաջին անգամ:

Ցուցահանդես «Ուրարտուի թագավորություն. Հին Հայաստանի ժառանգությունը» նվիրված է Հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը և առանձնահատուկ հայացք է նետում նրա արվեստի ակունքներին՝ Ուրարտու պետության ժառանգությանը (Ք.ա. IX-VII դդ.):