«Ուրարտուն» անցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
18 Հուլիսի 2024, 22:14
Երկու հանդիպումներից հետո հաղթելով էստոնական «Կալևին»՝ Երևանի «Ուրարտուն» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերանս լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հինգշաբթի օրը ուրարտացիները Միքայել Միրզոյանի դուբլի շնորհիվ Երեւանում հաղթեցին 2:0 հաշվով։
Առաջին խաղը, որը կայացել էր մեկ շաբաթ առաջ Տալլինում, նույնպես ավարտվել էր հայկական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։