«Ուրարտուն» հաղթել է «Փյունիկին» և հռչակվել չեմպիոն

03 Հունիսի 2023, 10:00

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվել է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Փյունիկին» եւ առավելության հասել նվազագույն հաշվով։

Ավելացված երրորդ րոպեին աչքի է ընկել ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը։

«Ուրարտուն» հռչակվել է չեմպիոն՝ վաստակելով 82 միավոր, «Փյունիկը» 77 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։