Ուրախ ենք, որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը տեսանելի է. Էրդողան

29 Մայիսի 2025, 14:33

Քաղաքականություն

Թուրքիան նպաստում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորմանը: «Անադոլու» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը տեսանելի է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրումն ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում։ Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», — ասել է Էրդողանը: