«Ուրբաթներ հանուն ապագայի» շարժման հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP29 համաժողովի վերաբերյալ

23 Հուլիսի 2024, 15:50

Քաղաքականություն

«Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումն Instagram-ում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) հետ:

Հայտարարության մեջ արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումը, քաղբանտարկյալ արցախցիների կալանավորումը, Հայաստանի հասցեին սպառնալիքները, ինչպես նաև նավթի վրա հիմնված տնտեսության հարցը:

«Ուրբաթներ հանուն ապագայի»-ն դպրոցականների և ուսանողների միջազգային հասարակական շարժում է, որի մասնակիցները քաղաքական գործիչներից պահանջում են «արագ և վճռական գործողություններ» գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:

Հիմա եթերում