Ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք․ Նարեկ Կարապետյան
04 Փետրվարի 2026, 11:00
Ընդդիմությունները մինչև իշխանություն դառնալը մի հատկություն ունեն․ միշտ ասում են «այո», հասնում են իշխանության, մի երկու տարի դիմանում են, հետո սկսում են դատավորներին հրահանգներ տալ։ Երևանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ես չէի ցանկանա, որ որևէ կասկած առաջացնի իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք։ Այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ մենք չլինենք իշխանության, լինի ուրիշ իշխանություն, չկարողանան անել այն, ինչ հիմա է արվում»,- նշել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։