Ուրուգվայի հայ համայնքը հանրահավաք կանցկացնի

04 Հոկտեմբերի 2023, 14:31

Քաղաքականություն

Այս օրերին աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ ու երթեր են անցկացնում՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ տարվող ցեղասպան գործողությունների մասին։

Այս շրջանակներում հոկտեմբերի 5-ին Ուրուգվայի հայ համայնքը հանրահավաք կանցկացնի Մոնտեվիդեոյում՝ Կանցլերի շենքի մոտ։ Հավաքի նպատակն է հայտարարել պետության մեջ մարդու իրավունքներին նվիրվածության բացակայության մասին այն պայմաններում, երբ Արցախում նոր ցեղասպանություն է իրականացվում։

Ցույցը կազմակերպվել է Ուրուգվայի երիտասարդ հայերի կողմից, որոնք ողջունում են, որ 1965 թվականին Ուրուգվայն առաջամարտիկ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ամբողջ աշխարհում, մինչդեռ 2023 թվականին այդ երկիրն անտեսում է նշված ցեղասպանության շարունակությունը՝ խնդրելով զոհերին «չսրել իրավիճակը»։

Հիմա եթերում