Աշխարհասփյուռ հայ համայնքներում տեղի կունենան ցույցեր՝ ի պաշտպանություն Արցախի. ժամանակացույց

30 Օգոստոսի 2023, 11:44

Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Ուրուգվայի հայ համայնքը Մոնտեվիդեո քաղաքի «Լետրաս դե Մոնտեվիդեո»-ում հանրահավաք կանցկացնի՝ «դատապարտելու Արցախի Հանրապետության շրջափակումը, որն Ադրբեջանը կիրառում է ավելի քան ութ ամիս»։

«Ավելի քան 120 000 մարդ մնում է շրջափակման մեջ՝ առանց սննդի, դեղորայքի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ հիմնական ապրանքների հասանելիության, և նրանց կյանքը վտանգված է»,-ահազանգում են Ուրուգվայի հայ երիտասարդները:

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում նույնպես երթ կանեն հայ համայնքի ներկայացուցիչները: Երթը կսկսվի Marriott Renaissance-ից և կհասնի մինչև Սպիտակ տուն: Սեպտեմբերի 2-ին հավաք կլինի Բուենոս Այրեսում, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Գլենդելում: