Ուրուգվայում Հայոց ցեղասպանության հարցում կա պետական մոտեցում. Կարամանուկյան

16 Ապրիլի 2025, 21:30

Քաղաքականություն

«Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է պատճառները, թե ինչու է Ուրուգվայը ժամանակ առ ժամանակ անդրադառնում 1915թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությանը, որին զոհ է դարձել ավելի քան 1.5 մլն հայ։

«Ուրուգվայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կա պետական մոտեցում: Այսինքն՝ օրենքով պարտավորություն կա՝ պետական ներկայացուցիչները պետք է անդրադառնան այս թեմային»,- ասել է մեր զրուցակիցը:

Կարամանուկյանը, որպես «Արաքս» ռադիոկայանի տնօրեն, տեղեկացրել է նաև, որ իրենք հեռարձակվում են շաբաթ և կիրակի օրերին, ուստի ապրիլի 24-ին որևէ թողարկում չի լինի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: