Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ավելի է սերտացնում հարաբերություններն Ադրբեջանի հետ.Ռոբերտ Ունուսյան
11 Ապրիլի 2025, 20:30
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի տարբերությունների մասին ու ներկայացրել, թե այդ միջազգային կառույցներից որն ունի հայամետ դիրքորոշում:
«Կարևոր է տարբերել Եվրոպական խորհրդարանը Եվրահանձնաժողովից: ԵԽ-ն արտաքին հարցերում որոշիչ դեր չի կատարում, կարող են բանաձևեր ընդունել, իրենց կարծիքը հայտնել, բայց չունեն որոշիչ դեր: ԵԽ-ն, ճիշտ է, այսօրվա դրությամբ շատ հայամետ բանաձևեր է ներկայացնում»,- ասել է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովին, ապա այն, ըստ բանախոսի, փորձում է սերտացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։
«Ցավոք սրտի, ես ամեն դեպքում ոչ մի դրական ազդակ չեմ տեսել Եվրահանձնաժողովից: Ընդհակառակը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ Եվրահանձնաժողովը սերտացնում են Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- ընդգծել է Ռոբերտ Ունուսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: