Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից տեղահանվաների աջակցությանն ուղղված ծրագրերում

26 Սեպտեմբերի 2023, 01:00

Քաղաքականություն

Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրերում։

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը: