Ուսանողները միացել են Հանրապետության հրապարակի ցուցարարներին

20 Սեպտեմբերի 2023, 17:37

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի առջեւ շարունակվում է երեկվանից մեկնարկած բողոքի ակցիան՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիային են միացել նաեւ Երեւանի տարբեր բուհերի ուսանողներ:

Արդեն հայտարարվել է գործադուլ և դասադուլ: Առավոտյան «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էր նման կոչ արել, որից հետո արցախցի ուսանողները շրջել էին համալսարաններում, դասախոսներին եւ ուսանողներին կոչ արել միանալ իրենց: Ոսանողները երթով միացել են հրապարակի ցուցարարներին:

Լուսանկարները՝ Alpha News