Ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանը փակել է երեխաներին և վիրավորվել Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

07 Դեկտեմբերի 2023, 17:15

Հայեր

Բրյանսկի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը դաս էր անցկացնում, երբ աշակերտուհիներից մեկը, որն իր հետ ուսումնական հաստատություն էր բերել հոր հրացանը, կրակ է բացել աշակերտների ուղղությամբ:

Դպրոցականների խոսքով՝ Օֆելյա Մկրտչյանը «իրենով փակել է երեխաներին, ինչի պատճառով վնասվածքներ է ստացել»:

Ականատեսները պատմել են նաև, որ առանց նրա գործողությունների կարող էին ավելի շատ զոհեր լինել։

ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 14-ամյա աղջիկը կրակ է բացել հոր զենքից, ինչից հետո ինքնասպան է եղել: Նրա դրդապատճառները պարզվում են։

Տեղի ունեցածի հետևանքով 5 աշակերտ վիրավորվել է։ Աշակերտուհիներից մեկը հետագայում մահացել է։