Ուղարկել ենք խաղաղության պայմանագրի տեքստի լրամշակված տարբերակն ու սպասում ենք Ադրբեջանի պատասխանին. ԱԳ փոխնախարար
29 Հունվարի 2024, 14:42
Հունվարի 4-ին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի տեքստի լրամշակված տարբերակն ու սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում.
«Մենք անկեղծորեն շարունակում ենք հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակն ու սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը մի քանի շաբաթից կլինի»,- ասել է Կոստանյանը: