ՈւՂԻՂ. Հրատապ այցով Երևան է ժամանում ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը
11 Օգոստոսի 2025, 00:28
Կեսգիշերն անց Երևան է ժամանելու ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, ով մասնագիտացած է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում։
Միջազգային հռչակ ունեցող այս փաստաբանի Երևան այցը հրատապ բնույթ է կրում և կապված է մի քանի աղմկահարույց քրեական գործերի հետ, օրինակ՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, բարերար և գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումները։
Մամուլում տեղեկություններ կային, որ Ռոբերտ Ամստերդամի այցը միտված է մոնիտորինգ անել և պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը Հայաստանում։ Ի դեպ, Ռոբերտ Ամստերդամը համարվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի ներկայացուցիչ։
Տեղեկություններ կան, որ Հայաստանի իշխանությունը որոշել է արգելել ամերիկացի փաստաբանի մուտքը Հայաստան։