ՈՒՂԻՂ I Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

25 Սեպտեմբերի 2023, 18:59

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Ազգային կոմիտեի հորդորով, վաղ առավոտից խաղաղ անհնազանդության մասնակիցների տարբեր խմբեր, Երեւանի տարբեր հատվածներում ցանցային ձեւով անհնազանդության ակցիաներ են իրականացրել՝ փողոցներ են պարալիզացվել, իրազեկման ակցիաներ իրականացվել:

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, այսօր եւս, աչքի են ընկել խախաղ անհնազանդության ակցիաները բռնի, անհամաչափ ուժով ճնշելու գործողություններով:
Ազգային կոմիտեն հրապարակում ամփոփում է այսօրվա խաղաղ անհնազանդության գործողությունները: Հանրահավաքի ընթացքում կներկայացվեն նաեւ հետագա անելիքները:
Հիշեցնենք՝ փողոց դուրս եկած քաղաքացիների պահանջը մեկն է՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որպեսզի Արցախի ու Հայաստանի գլխին կախված ոչնչացման վտանգը հնարավոր լինի չեզոքացնել: