Ուղիղ․ Մեկնարկել են Գյումրու օրվա տոնակատարությունները՝ «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ
04 Հոկտեմբերի 2025, 20:12
Այսօր՝ հոկտեմեբրի 4-ին, Գյումրին տոնում է քաղաքի օրը։
Տոնական միջոցառումները մեկնարկել են ժամը 18:00-ին Վարդանանց հրապարակում։ Օրվա առթիվ ելույթ կունենան հայտնի կատարողներ Gata Band-ը, Սոֆի Մխեյանը, Սևակ Ամրոյանը, Էռնեստ Հովհաննիսյանը, D’Litte-ը և Աբրահամ Ռուսոն։
Կազմակերպիչները խոստանում են տոնը նշել «Մեր ձևով»՝ հարազատ քաղաքի հանդեպ ունեցած սիրով և ջերմությամբ։ Երեկոն կավարտվի գունեղ հրավառությամբ։