Վերադարձ Կիևից, ուղղությունը` Հայաստան. Կատրին Կոլոննա

03 Հոկտեմբերի 2023, 14:30

Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան: X-ի էջում Կոլոննան գրել է. «Վերադարձ Կիևից, ուղղությունը` Հայաստան»:

Հիշեցնենք՝ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կունենա Երևանում, ինչպես նաև հյուպատոսություն է բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում:

Հավելենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն արդեն Հայաստանում է: Նա այս մասին տեղեկացրել է X-ի միկրոբլոգում:

«Վերադարձ Հայաստան՝ իմ առաջին այցելությունից 5 ամիս անց: Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն», — գրել է Կոլոննան:

Դիվանագետը գրառմանը կից հրապարակել է Արարատի լուսանկարը:

Нет описания.

Հիմա եթերում