Ուզբեկստանում ընթացող թենիսի մրցաշարի հաղթող է դարձել Էրիկ Հարությունյանը

03 Սեպտեմբերի 2024, 20:10

Սպորտ

Բելառուսում բնակվող հայ թենիսիստ Էրիկ Հարությունյանը (համաշխարհային վարկանիշի 778-րդ համար) դարձել է Տաշքենդի ITF մրցաշարի հաղթող՝ 15 հազար դոլար մրցանակային ֆոնդով:

Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի եզրափակիչ փուլում Հարությունյանը հաղթել է ղազախ թենիսիստ Իլյաս Մարատուլային, ռուսաստանցիներ Ալեքսանդր Բինդուին և Ամիրխամզա Նասրիդինովին, ինչպես նաև ճապոնացի Յուչիրո Ինուին:

Վճռորոշ գոտեմարտում Հարությունյանը երկու պարտիաներում հաղթել է չեխ թենիսիստ Դոմինիկ Պալանին: