Ուզում եմ երկիրս տեսնել ազատագրված բոլոր տեսակի թշնամիներից․ գյումրեցի

30 Դեկտեմբերի 2025, 18:00

Կարծիք

Այս տարի ցանկանում եմ երկիրս տեսնել ազատագրված օտարերկրյա բոլոր տեսակի թշնամիներից ու գործակալներից, իսկ հոգևոր կյանքը վերադառնա իր նախկին կյանքին։ Այս կերպ են արտահայտվել գյումրեցիները՝ խոսելով Ամանորյա ցանկությունների մասին։

«Ցանկանում եմ հասնենք մեր երազանքին, միավորվենք, կոտրենք բոլոր այն շղթաներն ու արհեստածին օրենքները, որոնք պարուրել են մեր երկիրը»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մարդիկ վստահ են՝ միասնության մեջ է հայրենիքի փրկությունն ու կայունությունը։

«Մեր ցանկությունը մեկն է, որ Գյումրու տնակները փոխվեն։ Ընդհանրապես մեր քաղաքն անտեսված է»,- ընդգծել է բնակիչներից մեկը։