Ուզում եմ մնալ ազնիվ մարդ․ Նաիր Տիկնիզյան
07 Նոյեմբերի 2024, 09:20
«Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պատմել է, որ շատ է ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և շարունակել հանդես գալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում։
«Ես տեսել եմ, որ Telegram-ի ալիքներում լուրեր են հայտնվում ձմռանը իմ հնարավոր հեռանալու մասին։ Դա ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե ինչպես մենք «Լոկոմոտիվի» հետ կպայմանավորվենք նոր պայմանագրի շուրջ։ Շատ մեծ ցանկություն ունեմ շարունակել մնալ այստեղ և խաղալ։ Ես գնահատում եմ այն վերաբերմունքը, որը կա իմ հանդեպ։ Բոլոր հարցազրույցներում դա նշում եմ, որովհետև ուզում եմ մնալ ազնիվ մարդ։
Վերջին երեք տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լոկոմոտիվ»-ը երեք առաջարկ է ստացել ինձ համար։ Երկուսը Եվրոպայից էին, մեկը՝ ռուսական ակումբից։ Երկու դեպքում, երբ Լոկոն մերժեց «Վերդեր»-ին և «Սևիլյա»-ին, ես այդ ժամանակ նրանց խոսք անգամ չասացի, քանի որ շատ հարգալից եմ վերաբերվում ղեկավարությանը և մարզչական շտաբին։ Ես պաշտպանում եմ նրանց դիրքորոշումը։ Ինչպես ասում են ՝ եթե մերժում ես՝, ուրեմն առաջարկիր։ Ես սպասում եմ և հույս ունեմ, որ նոր պայմանագրի շուրջ երկխոսություն կլինի։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի», — ասել է Տիկնիզյանը Metaratings.ru-ին։