Ուզում եմ, որ ԱՄՆ եկածները չմոռանան իրենց հայրենիքը՝ Հայաստանը. Սարո Շիրինյան
28 Փետրվարի 2025, 11:57
Հայ Երիտասարդաց Դաշնակցության անդամ Սարո Շիրինյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է իրենց կառույցի գործառույթների, պայքարի ու Հայաստանը ոչ մի դեպքում չմոռանալու մասին:
«Մեր պարտականությունը, որպես երիտասարդների պատասխանատու, այն է, որ մենք միշտ պայքարում ենք նրանց դեմ, որոնք մեր ազգի դեմ գործունեություն են ծավալում: Դա կլինի Թուրքիան, Ադրբեջանը, կամ նույնիսկ ՀՀ կառավարությունը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ իրենց ամենակարևոր գործառույթը հայ ազգին պաշտպանելն է:
«Մեր պարտականությունն է ազգը պաշտպանել: Մենք հավատում ենք, որ միասնաբար կարող ենք այնպես անել, որ Սփյուռքն արձագանքի ինչ-որ հարցերի: Մեր դռները միշտ բաց են: Մենք մի քանի տարին մեկ հավաքվում ենք, ժողով անում՝ քննարկելու մեր գործունեությունը, Հայաստանի իրավիճակը ու որոշում, թե ինչպես կարող ենք օգտակար լինել»,- ասել է Սարո Շիրինյանը:
Նա մի կարևոր ցանկություն ունի, որ չմոռանան Հայաստանը:
«Ուզում եմ, որ ԱՄՆ եկածները տակավին չմոռանան իրենց հայրենիքը՝ Հայստանը: Մանավանդ, նոր եկողները շատ ավելի ներդրում կարող են ունենալ Ամերիկայի ու Հայաստանի կապը պահելու գործում, որովհետև «մեկ ոտքով այնտեղ են, մյուսով՝ այստեղ»»,- եզրափակել է Սարո Շիրինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: