Ուզում են Հայաստանը դարձնել Ուկրաինա. ակցիա՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ

11 Դեկտեմբերի 2025, 15:49

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ: Հավաքվածները հակասահմանադրական են անվանել հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին ձերբակալելու՝ իշխանությունների որոշումները:

Նրանց խոսքով՝ հայկական իշխանությունները «ցանկանում են Հայաստանը վերածել Ուկրաինայի»։

Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ ՀՀ իշխանությունների գործողությունները պառակտում են հասարակությանը, ինչպես նաև կոչ են արել հայաստանցիներին տեր կանգնել Հայ Առաքելական եկեղեցուն:

Հավաքվածները նաև խնդրագիր են պատրաստել, որում անհամաձայնություն են հայտնել վարչապետի գործողություններին։ Ակցիայի մասնակիցները ծրագրել էին փաստաթուղթը հանձնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, սակայն նա դուրս չի եկել հավաքվածների մոտ։