Օվերչուկ. բանակցություններ են ընթանում Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման շուրջ

02 Հունիսի 2023, 10:00

Կարծիք

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մայիսի 31-ին Պետդումայում ելույթ ունենալով, «Կառավարության ժամին» ասել է, որ բանակցություններ են ընթանում Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման շուրջ։

Նրա խոսքով` նման բանակցություններ են ընթանում նաեւ Ադրբեջանի, Վիետնամի եւ Սիրիայի հետ։ Բացի այդ, ընդլայնվում է արտասահմանյան ռուսական բուհերի մասնաճյուղերի ցանցը։

«Ռուսական բուհերում օտարերկրյա ուսանողների համար նախատեսված քվոտաները նույնպես կավելացվեն։ Այսօր այնտեղ սովորում է 351 հազար օտարերկրյա ուսանող, որոնք մուտք են գործել քվոտայով կամ ինքնուրույն»,- ասել է Օվերչուկը։