Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում ընդհատումներ չկան․ Օվերչուկ
27 Մայիսի 2024, 17:10
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ խնդիր կամ ընդհատում չկա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Բացարձակապես ոչ մի ընդհատում չկա։ Վերին Լարսը նորմալ է աշխատում։ Ամեն ինչ նորմալ է առևտրի, տնտեսության մեջ», — ասել է նա՝ պատասխանելով երկրների առևտրային հարաբերությունների մասին հարցին ՝ Հանրապետության ղեկավարության մի շարք հայտարարությունների ֆոնին։