Ովքեր ասում են՝ ի՞նչ գործ ունեք ԼՂ-ի, Սիրիայի, Իրաքի հետ, խոչընդոտում են Թուրքիայի մեծ երթին․ Էրդողան
19 Նոյեմբերի 2023, 14:55
Նրանք, ովքեր մեզ ասում են՝ ի՞նչ գործ ունեք Ղարաբաղի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ, գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են Թուրքիայի մեծ երթին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ինչքան Թուրքիան ուժեղանում է և պաշտպանում իր շահերը բոլոր ուղղություններով, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակն աճում է։ Եթե յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում, որին աջակցում են այնպիսի ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրոպան, իրենց կամքով սպանեն մարդկանց, այդ ժամանակ աշխարհակարգն ամբողջությամբ կխախտվի»,-ասել է նա։