Ովքեր են US Open-ում Էլինա Ավանեսյանի և Կարեն Խաչանովի մրցակիցները
23 Օգոստոսի 2025, 21:15
Հայտնի է դարձել, թե US Open-ի առաջիկա մրցաշարի առաջին շրջանում ովքեր են թենիսիստներ Էլինա Ավանեսյանի և Կարեն Խաչանովի մրցակիցները:
Էլինա Ավանեսյանը (WTA 95) պայքարը կսկսի Անաստասիա Զախարովայի (WTA 100) հետ, իսկ Կարեն Խաչանովը (ԱԹՖ 9) կմրցի ամերիկացի թենիսիստ Նիշեշ Բասավարեդիի (ATP 106) հետ:
ԱՄՆ-ի բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 24-ին: