Օզբիլիզը ասել է՝ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի Զախարյանը Իսպանիայում հաջող հանդես գալու համար

19 Հունիսի 2024, 20:30

Սպորտ

«Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը Sport Express-ին մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը 2023/24 մրցաշրջանում։

«Կարծում եմ, որ առաջին սեզոնը բավականին լավ ստացվեց: Շատ կարևոր է, որ նա Եվրոպայում այս քայլն արեց։ Բայց Լա Լիգայի և Ռուսաստանի պրեմիեր լիգայի միջև տարբերությունը մեծ է, դա փաստ է: Շատ կարևոր է գոլային փոխանցումներ անելը։ Զախարյանը պետք է արագ ընտելանա մեկ այլ երկրին, նրա մշակույթին ու լեզվին: Սա շատ է օգնում: Եվ, իհարկե, պետք է աշխատել մարզումների ժամանակ, միայն աշխատանքի միջոցով կարելի է արդյունքի հասնել»,- ասել է Օզբիլիզը։

Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել «Դինամոյից» 2023 թվականի օգոստոսին։ 2023/24 մրցաշրջանում ռուսաստանցին Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։