Փաաստացի, ռուս խաղաղապահները այս ստեղծված իրավիճակի պատանդն են. Անդրեյ Արեշև

19 Հուլիսի 2023, 10:07

Քաղաքականություն

Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մեկնաբանել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Ինչ վերաբերում է բրյուսելյան բանակցությունների նույն օրը հաջորդած ռուսաստանյան հայտարարությանը, ապա ինձ թվում է, որ առաջին հերթին, այն հավասարակշռված է և չի կարելի անվանել ոչ հայամետ, ոչ ադրբեջանամետ, ինչպես անում են որոշ փորձագետներ այս կամ այն երկրում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի դիրքորոշման մեջ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, հավանաբար, թույլ չի տվել զրույցը շարունակել նույն հունով։ Եվ այս առումով, ռուս խաղաղապահներին ուղղված պահանջներն ու քննադատությունները, բնականաբար, կշարունակվեն և որոշակի հնչեղություն կունենան լրատվամիջոցներում։

Բայց մենք հասկանում ենք, որ խաղաղապահները քաղաքական որոշումներ չեն կայացնում։ Նրանք դարձան ստեղծված իրավիճակի պատանդը հենց 2020 թվականին, քանի որ դա ռուսական կողմի պարտադրված որոշումն էր, որը թույլ տվեց ժամանակավորապես հետաձգել այն բացասական գործընթացները, որոնց ականատեսն ենք»,- ընդգծել է փորձագետը։