Փակ է Երևան-Սևան մայրուղին

13 Մայիսի 2024, 15:55

Քաղաքականություն

Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Երևան-Սևան մայրուղին։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Կարմիր բերետավորները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ անգամ անչափահասների։