Պապիկ Ջավադյանը կմասնակցի Ալբանիայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 մրցաշարին

07 Մարտի 2025, 20:05

Սպորտ

Ալբանիայի մայրաքաղաքում մարտի 8-ից 14-ը կկայանա ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցի նաև 18-ամյա հայ մարզիկ Պապիկ Ջավադյանը։ Նա Կրասնոդարի երկրամասի միակ ըմբիշն է, ով 9-ը այլ ըմբիշների հետ ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում։ Ջավադյանը հանդես կգա 60 կգ քաշային կարգում։

Մրցաշարը կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներով, այնուհետև տեղի կունենան կանանց գոտեմարտերը, իսկ ծրագիրը կավարտվի հունահռոմեական ոճի գոտեմարտերով:

Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցի 429 մարզիկ: