Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ևս երկու ոսկե մեդալ է նվաճել

01 Սեպտեմբերի 2023, 00:50

Սպորտ

Ղազախստանում անցկացվող պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք ոսկե մեդալ է նվաճել:

Կանանց +65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Նաիրա Մեսրոպյանը: Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Սվետլանա Լոպատային:

Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է Սարգիս Հարությունյանը: Նա ձախ ձեռքով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Նիկիտա Երմակովին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 80 կգ  քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սարգիս Ստեփանյանը: Նա ձախ ձեռքով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Միկավային: