Մոսկվայի հեղինակավոր հարթակներում կանցկացվի «Փարաջանով-ֆեստ» փառատոնը

29 Սեպտեմբերի 2024, 20:05

Մշակույթ

Կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը և ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնը ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Parajanov-fest» փառատոնը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայի հեղինակավոր հարթակներում։

Փառատոնին կներկայացվի Տատյանա Դանիլյանցի լուսանկարչական ցուցահանդեսը, կցուցադրվի հայ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշները» հեղինակային հավաքածուն: Նախատեսվում են վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ:

Փառատոնը կեզրափակվի մեծ գալա համերգով ‘ Ռուսաստանի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանի և Օքսանա Վասիլևայի, Մարգարիտա Պոզոյանի և այլոց մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։