«Փարաջանովի յասամանագույն քամին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան` Ռոտերդամում
12 Հունվարի 2025, 11:30
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (International Film Festival Rotterdam — IFFR) տեղի կունենա ուզբեկ ռեժիսոր Ալի Համրաևի «Փարաջանովի յասամանագույն քամին» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Ֆիլմում ներկայացված են հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Տաշքենդ այցի վավերագրական կադրերը, պատմվում է կինոյի վարպետների ընկերության մասին, որը մեծ հետք է թողել Համրաևի սրտում:
Ուզբեկստանում ստեղծագործության երկրպագուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ռեժիսորը նշել է, որ սա շատ անձնական կինո է, քանի որ Փարաջանովին ցույց է տվել այնպես, ինչպես ինքն է տեսել: Համրաևի մոտ նման վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը ծագել է դեռևս 2023 թվականի գարնանը։ Իր Instagram-ում ռեժիսորը պատմել է, որ 1985 թվականին Տաշքենդում Փարաջանովի խնդրանքով հայտնվել են ուզբեկական հարսանիքին:
Ռոտերդամի կինոփառատոնը կանցկացվի հունվարի 30-ից փետրվարի 9-ը:
«Վերադարձված կինո» 2025 թվականի ծրագրում ներառված են 43 վերականգնված դասական ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր և կինոժառանգության ուսումնասիրություններ։ Ծրագրում ներառված են ինչպես ժամանակակից աշխատանքներ, այնպես էլ վերականգնված ֆիլմեր, որոնք նկարահանվել են մինչև 1970 թվականը: «Փարաջանովի յասամանագույն քամին» առանցքային պրեմիերաների թվում է: Սա լեգենդար Սերգեյ Փարաջանովին հարգանքի տուրք է ռեժիսոր Ալի Համրաևի կողմից:
Ֆիլմը Ռոտերդամում կցուցադրվի 38 տարի անց այն բանից հետո, երբ 1987 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ Փարաջանովի և նրա համառեժիսոր Դոդո Աբաշիձեի ֆիլմի պրեմիերան: