Պառակտումը հատուկ է արվում, նկատի ունեմ Բաբայանին խաղի մեջ մտցնելը. Արթուր Մարտիրոսյան
27 Հոկտեմբերի 2023, 23:25
Մեր խնդիրները պիտի հնչեն այն կողմերից, որոնց ազդեցությունը մեծ է Ալիևի վրա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Բանակցությունները միշտ ներսի և դրսի հետ են լինում։ Մինչև ներսում չկարողանաս հաջողության ու համաձայնության հասնել, դրսում շատ դժվար է լինելու բանակցել։ Հայաստանի իշխանությունների հետ բարդ է լինելու բանակցել։ Պսռակտելը, դիտմաբ է արված, կարծում եմ։ Ավելի հեշտ է կառավարել, եթե պառակտված է երկիրը։ Նկատի ունեմ Սամվել Բաբայանին խաղի մեջ մտցնելը։ Իհարկե, առաջին քայլը պիտի լինի ներսում։ Շատ դժվար բանակցություններ են առջևում սպասվում։ Ներսում արցախցի ազդեցիկ մարդկանց հետ պիտի բանակցություներ սկսվեն, ու հասկանան՝ ինչ են ուզում։ Շատ բաներ հանրային չպետք է լինեն»,- ասել է Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներին՝ մեր զրուցակիցն ընգծում է, որ շատ կարևոր է նրանց ոչ թե ձերբակալված, այլ գերեվարված համարելը․
«Պետք է իրենց համարենք ոչ թե ձերբակալված, այլ գերի վերցված նախագահներ։ Բանակցությունները արցախցիները կարո՞ղ են Բաքվի հետ անցկացնել։ Իհարկե՝ ոչ։ Պիտի անպայման բանակցող կողմը լինի Հայաստանը։ Խնդիր ունենք՝ ոնց անել, որ բավարար կոնսենունսը ձևավորվի ու պարտադրի հայկական կողմին, որ իրենք օրակարգից չհանեն այդ հարցը։ Ինձ թում է, որ Փաշինյանը հեշտությամբ այդ հարցը, ինչպես գերիների հարցը, կհանի օրակարգից՝ ժամանակ կանցնի, հանրությունը կմոռանա, սուր չի լինի այս հարցը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։