Պարալիզացված փողոցներ՝ Երևանում

14 Մայիսի 2024, 09:19

Քաղաքականություն

Քաղաքացիները ինքնաբուխ արգելափակել են Մոսկովյան փողոցը, Հրաչյա Քոչար փողոցը և Տերյան փողոցը։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ոստիկանները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Տեսանյութը՝ Տերյան փողոցից