Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնանկ է եղել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը

02 Հոկտեմբերի 2025, 15:32

Քաղաքականություն

Alpha News-ի տեղեկություններով՝ Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը:

Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: