Փարիզ-2024. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց
30 Հուլիսի 2024, 10:20
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում:
Փարիզի հյուսիսային արվարձանում գտնվող արենայում կայացած անդրանիկ մենամարտում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց առաջին ռաունդում, սակայն հաղթեց հաջորդ երկուսում և գերազանցեց ընդհանուր 3:2 հաշվով:
Հաջորդ մենամարտը Չալոյանը կանցկացնի օգոստոսի 2-ին:
Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականում ելույթներն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 4-ին: