Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

25 Օգոստոսի 2025, 16:50

Հայեր

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետքին» ուղևորներից մեկը փոխանցել է, որ վնասվել է ինքնաթիռի դուռը:

Ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։