Փարիզի «Պոմպիդու» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Ալեքսիս Պազումյանի ֆիլմի ցուցադրությունը
16 Հունիսի 2024, 15:10
Ալեքսիս Պազումյանի ֆրանս-հայկական ֆիլմի ցուցադրությունը հաջողությամբ տեղի է ունեցել Փարիզում՝ «Պոմպիդու» մշակութային կենտրոնում։
Ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի անորոշության մեջ հայտնված երեք սերունդների մասին։ Վավերագրական ֆիլմի կենտրոնում Արցախի Թալիշ հայ համայնքում բնակվող երեխաներ Սամվելն ու Ավոն են, երիտասարդ զինվոր Էրիկը, անտառահատ ու ազատամարտիկ Կարենը:
Գլխավոր հերոսները պատերազմից հետո փորձում են հաշտվել նոր իրականության հետ. Էրիկը վիրավոր է, Կարենը փախչում է Ստեփանակերտ, իսկ Սամվելի ու Ավոյի ընտանիքները ապաստան են փնտրում Երևանում:
Առաջիկայում ֆիլմը կներկայացվի նաև Բեռլինի (Գերմանիա) և Բոլոնիայի (Իտալիա) միջազգային կինոփառատոններում: