Փարիզում աճուրդի կհանվի Հրանտ Սամուելյանի արևելյան գրատուն-գրադարանի հավաքածուն

11 Հունիսի 2025, 19:30

Մշակույթ

Փարիզի Հրանտ Սամուելյանի անվան «Սամուելյան» արևելյան գրատուն-գրադարանի հավաքածուն պահպանելու համար արտակարգ կոչ է արվում, ըստ որի՝ հավաքածուն նախատեսվում է աճուրդի հանել Փարիզում 2025 թվականի հունիսի 11-ին։

Գրատունը հինադրվել է Փարիզի Լատինական թաղամասի կենտրոնում՝ 1930-ին, լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանի նախաձեռնությամբ, ով վաճառելով իր կնոջ օժիտը, կարողացել է գնել մեծ գրադարանի սեփականատեր, պոլսահայ Պալենցի հին գրքերի հավաքածուն:

Փարիզի կենտրոնում գտնվող գրատունն արդեն 95 տարի հանդիսանում է Փարիզի հայության հանդիպման յուրահատուկ մի վայր։ «Սամուելյան» արևելյան գրատունն աշխարհի ամենաերկար անընդհատ գործող հայկական գրախանութն էր, ինչպես նաև հայկական սփյուռքի մշակութային գոհարներից մեկը։ Դրա հազվագյուտ գրքերի և ձեռագրերի զարմանալի հավաքածուն հսկայական արժեք ունի հայկական մշակույթի և պատմության համար։

Ցավոք, այս հավաքածուն աճուրդի է հանվում, և կանխատեսվում է, որ այն կմասնատվի և կցրվի աշխարհով մեկ։ Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիան International Association of Armenian Librarians and Archivists-IAALA արտակարգ կոչ է անում այն ​​հաստատություններին կամ անհատներին, ովքեր կարող են պահպանել այս հավաքածուն։ Այժմ, երբ հայկական մշակույթը հարձակման տակ է, մենք պետք է պաշտպանենք մեր պատմության վավերագրական ապացույցները։

Աճուրդի հղումը՝ այստեղ։