Փարիզում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի ցուցահանդեսը
07 Հունիսի 2025, 19:38
Փարիզի կենտրոնում գտնվող «Galerie de Buci» պատկերասրահում հունիսի 5-ին բացվել է ֆրանսահայ նկարչուհի և քանդակագործ Նինա Խեմչյանի «Մեկ օր դրախտում» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են նրա հայտնի փորագրված կերամիկական գնդերը։ Հեղինակը հաճախ դրանք միավորում է մեկ ամբողջության մեջ՝ ստանալով զարմանալի ինստալյացիաներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 26-ը։


