Փարիզում կայանալիք համերգի ողջ հասույթը կփոխանցվի արցախցի երեխաներին
31 Օգոստոսի 2024, 11:40
Հոկտեմբերի 14-ին Փարիզի Մադլեն եկեղեցում տեղի կունենա «Իմ հայրենիք, իմ երազանք» խորագրով (Ma Patrie, Mon Rêve Hayrenikes, Yerazes) համերգ:
Համերգի ընթացքում կհնչեն հայ և օտարազգի կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ժորժ Կառվարենցի, Կոմիտասի, Հեկտոր Բեռլիոզի, Ժորժ Բիզեի, Ֆրանսիս Պուլենկի և այլոց ստեղծագործությունները:
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է արցախցի երեխաներին։