Փարիզում կցուցադրվի Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմը
05 Հունիսի 2024, 12:10
Փարիզում ռուսաց լեզվի շաբաթվա շրջանակներում տեղի կունենա ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմի ցուցադրությունը:
Անդրեասյանի ֆիլմը վարձույթում է հայտնվել մարտի 7-ին։ Առաջին հանգստյան օրերին այն վարձույթում հավաքել է ավելի քան 300 միլիոն ռուբլի։ Ֆիլմը դարձել է ռուս դասականների գլխավոր ստեղծագործություններից մեկի հետխորհրդային առաջին էկրանավորումը։