Փարիզում Շառլ Ազնավուրի անվան այգի կբացվի

19 Դեկտեմբերի 2023, 19:13

Հայեր

Ելիսեյան դաշտերի այգիների 8-րդ թաղամասում գտնվող Լեդոյեն հրապարակը կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով: Համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյակի։

Տարածքն այս պահին վերանորոգման փուլում է։

Շառլ Ազնավուրի անվան այգին կբացվի 2024թ.-ին: