Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված համերգ կանցկացվի
22 Մարտի 2025, 19:40

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված լեգենդար շանսոնիե, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:
Համերգին, որը կրում է «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Շառլ Ազնավուրի հարուստ և յուրօրինակ երաժշտական ժառանգությունը։
Միջոցառմանը կմասնակցեն նաև երգիչներ, Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բավեյանն ու Ժյուլ Գրիզոն: