Փարիզում վաճառվել է Հրանտ Սամուելյանի գրախանութի հավաքածուն
Փարիզում Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի (Librairie Orientale Hrant Samuelian), լեգենդար հավաքածուն, որը ներառում է տարբեր ժամանակաշրջանների 300 հայկական գրքեր և ձեռագրեր, վաճառվել է աճուրդում:
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել ձեռք բերել ամբողջ հավաքածուն, սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերը հաջողությամբ չէին պսակվել:
Հրանտ Սամուելյանի կողմից 1930 թվականին հիմնադրված և 2016-ին փակված «Hrant Samuelian’s Oriental»-ը հայկական ամենահին գրախանութն էր աշխարհում, հայկական սփյուռքի մշակութային կենտրոններից մեկը:
Գրախանութը ղեկավարել է հիմնադիր Հրանտ Սամուելյանը մինչև իր մահը՝ 1977 թվականը, հետո նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանն ու Ալիս Ասլանյանը։