Ֆրանսիան խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը. Հաջիզադե
18 Սեպտեմբերի 2024, 12:39
Ֆրանսիայի գործողությունները վիժեցնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և միայն սրում են իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ Report-ին տված հարցազրույցում:
«Հայաստանի ռազմական ներուժի ուժեղացումը, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքի մի մասը և ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ, սպառնալիք է խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման համար։ Սա Հայաստանին ոգեշնչում է այլ ապակառուցողական գործողություններ ձեռնարկել», — ասել է Հաջիզադեն։
Նա հավելել է՝ «Հայաստանն ու Ֆրանսիան պետք է դադարեցնեն տարածաշրջանում ռազմականացման քաղաքականությունը, և վերջապես հասկանան, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»: