«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի նկատմամբ վարույթ է ներկայացվել․ Մելոյան

15 Նոյեմբերի 2025, 17:55

Քաղաքականություն

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ ծանուցել են, որ արտահերթ նիստ է հրավիրված, և տեղեկացրել, որ մեր նկատմամբ վարույթ է ներկայացվել։ Այս մասին հայտարարել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը

«Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», — հայտնել է Մելոյանը: