Պարլասուրի թեկնածուների հանդիպումը՝ IARA-ի հետ Հայ մշակութային միությունում
14 Հոկտեմբերի 2023, 09:53
Հոկտեմբերի 9-ին Հարավային Ամերիկայի Խորհրդարանի (Parlasur) անդամության տարբեր թեկնածուներ՝ Unión por la Patria-ի համար, այցելել են Հայկական Մշակութային Միության կենտրոնակայան, հանդիպել Արգենտինայի հայկական հաստատությունների ներկայացուցիչների՝ IARA հետ:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր թեմաներ, հատկապես՝ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը, խոսել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շարունակվող ցեղասպանության, Արցախի զինված ուժերի, նախկին նախագահների, քաղաքական գործիչների և զինվորների հետապնդման, առևանգմանև ազատազրկման մասին:
Սոցցանցերի իր էջում Սանտա Կրուսի բնակիչ Ֆրանկո Մետազան գրել է.
«Մենք կիսում ենք Մարդու իրավունքների քաղաքականության պահպանման և խորացման կարևորությունը բոլոր այն դեպքերում, որտեղ մենք ներկայացնում ենք մեր երկիրը»:
Ավելի ուշ նա հավելել է, որ «գլխավոր մտահոգություններից մեկը, որ իրենք (հայ համայնքի ներկայացուցիչները) մեզ փոխանցեցին, ժխտողականությունը դատապարտող թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենսդրության վրա աշխատելու անհրաժեշտությունն է»։